Կալիֆորնիայի երկնքում հանելուկային հետքը թողել է Պենտագոնի հրթիռ օդանավը եւ ոչ թե բալիստիկ հրթիռը: Այսպիսի եզրակացության են եկել ԱՄՆ պաշտպանության նախարարության մասնագետները:
«Մենք չենք գտել ոչ մի այլ ապացույց, որը կփաստեր, որ այդ հետքը ոչ թե օդանավի է, այլ մեկ այլ օբյեկտի»,-հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ գնդապետ Դեյվ Լեպենը:
Նրա խոսքով, բալիստիկ հրթիռի արձակումը չեն հաստատում ոչ Պենտագոնի հետախուզական ծառայությունները եւ ոչ էլ Քաղաքացիական ավիացիայի դաշնային ծառայության ռադիոլոկացիոն տվյալները:
NEWS.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ նոյեմբերի 8-ին KCBS հեռուստաընկերությունն ուղղաթիռից նկարահանել էր 2 րոպեանոց տեսահոլովակ, որում երեւում է դեպի վերեւ բարձրացող մեծ մի օբյեկտ, որը հրթիռի նման իր հետեւից հետք է թողնում:





























