Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը Կուբայում բուժվելուց հետո երեքշաբթի վերադարձել է, հաղորդում է  ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի ղեկավար Ռենե Մարտինեսին:

«Նա իրեն ապաքինված է զգում», -Մարտինեսի խոսքերն է փոխանցում ABI  գործակալությունը:

Աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ Մորալեսի մոտ բորբոքումների եւ ստամոքսային վիրուսի հետ կապված խնդիրներ են եղել, որոնք հաջողությամբ հաղթահարվել են: Ապրիլին, սակայն, Մորալեսը կրկին կմեկնի Հավանա՝ ձայնալարերում բարորակ գոյացությունը հեռացնելու համար:

Մարտինեսն ասել է, որ արդեն չոերեքշաբթի Մորալեսը մտադիր է հաստատել Բոլիվիայում կոկաինին վերաբերող ընդհանուր օրենքը: