Գերմանացի հյուպատոսներին թույլ կտան հանդիպել Ստամբուլում ձերբակալված գերմանական պարբերականի լրագրողին: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Բեռլինի եւ Անկարայի հարաբերությունները սրվել են գերմանական պարբերականի լրագրող Դենիզ Յուջելի՝ Ստամբուլում ձերբակալությունից հետո: Թուրքական իշխանությունները նրան կասկածում են «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցության, ահաբեկչության քարոզչության, չճշտված տվյալների օգտագործման» մեջ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Անկարայից պահանջել է ազատ արձակել Յուջելին եւ հետեւել լրատվամիջոցների ազատության իրավունքին:
Դրանից հետո գերմանական Գագենաու քաղաքի իշխանությունները չեղարկել էին Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ելույթը, ինչի հետո նախարարը հեռացել էր Գերմանիայից՝ հրաժարվելով հանդիպել գերմանացի գործընկեր Հայկո Մաասի հետ:


























