Եվրահանձնաժողովը ծրագիր չունի՝ Ֆրանսիայի <<Ազգային ճակատ>> կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի՝ երկրի նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում: Այս մասին Die Zeit պարբերականի հետ հարցազրույցում ասել է տնտեսական եւ ֆինանսական հարցերով եվրահանձնակատար Պյեր Մոսկովիսին:
«Երկար տարիներ ես զբաղվում եմ քաղաքականությամբ, եւ իմ քաղաքական փորձն ասում է ինձ՝ չի կարելի պատրաստել B ծրագիր: Եթե դուք դա անում եք, նշանակում է, որ այլեւս չեք հավատում А ծրագրին: Եւ ես հույս ունեմ, որ նա կպարտվի: Կարեւոր նշան էր այն, որ ֆրանսիացիները նրան թույլ չտվեցին գայթակղել իրենց », — ասել է Մոսկովիսին:
Եվրահանձնակատարի խոսքով՝ Լը Պենի հաղթանակը կդառնար «այն Եվրոպայի վերջը, որը մենք տեսել ենք»:
Նա նաեւ եվրոպացիներին կոչ է արել ընդհանուր դիրքորոշում գրավել ԱՄՆ-ի նոր վարչակազմի նկատմամբ, քանի որ «ամերիկացիների շահերը միանշանակ տարբեր են մեր շահերից»:



























