Nike ընկերությունը ներկայացրել է սպորտային հիջաբի առաջին մոդելը:

Գլխի հարդարանքը մշակելուն մասնակցել են մարմնամարզուհիները, այդ թվում ՝ Արաբական Միացյալ Էմիրություններից մարմնամարզուհի Զահրա Լարին, հաղորդում է Lenta-ն:

Մոդելի մշակման համար մոտ մեկ տարի է անհրաժեշտ եղել, այն հատուկ էլաստիկ կտորից է կարվել: Ենթադրվում է, որ հիջաբները վաճառքում կհայտնվեն 2018-ին՝ երեք գույնով՝ սեւ, մոխրագույն եւ օբսիդիանի գույն ունեցող: