Գերմանիան վախենում է Եվրոպայում սպառազինության նոր մրցավազքից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը:

«Մենք մտահոգված ենք, որ Եվրոպայում կարող է սպառազինության մրցավազքի նոր գալար հայտնվել: Հիմա վաղ է խոսել այն մասին, թե մենք ինչպես եւ ինչ ուղղությամբ կկարողանայինք առաջ ընթանալ, որպեսզի դա թույլ չտայինք»,- ասել է նա:

«Գերմանիան ցույց է տվել, որ հուսալի գործընկեր է: Մենք անում ենք այն, ինչը ասում ենք: Դա վերաբերում է ե՛ւ բարդ որոշումներին, ե՛ւ այն որոշումներին, որոնց շուրջ մենք կրկին մերձենում ենք»,- ասել է նախարարը:

«Գերմանիան իր խոստման տերն է: Եվ դա անհրաժեշտ է ամբողջ Եվրոպային: Գերմանա-ռուսական հարաբերությունները մեզ համար ծայրահեղ կարեւոր են»,- ասել է Գաբրիելը: