Մաչոյի մշակույթը խոչընդոտում է թուրք դեռահասների ինտեգրմանը Գերմանիայում: Համաձայն Ներքին Սաքսոնիայի քրեագիտության ինտիտուտի անցկացրած հարցումների, Գերմանիայում բնակվող թուրք դեռահասներն ու երիտասարդները երկու անգամ ավելի շատ են բռնություններով զուգորդված հանցագործություններ կատարում, քան նրանց գերմանացի հասակակիցները, գրում է գերմանական Welt Online-ը:

Ինչպես նշել է ինստիտուտի ղեկավար Քրիստիան Պֆայֆերը, թուրք դեռահասների մեջ նման հակումների պատճառը նրանց ընտանիքներում հաստատված ավանդույթներն են: Այդ ավանդական հայեցակարգը առաջարկում է հոր անառարկելի գերիշխանություն, որը իրավունք ունի հասնելու ենթարկման անգամ բռի ֆիզիկական ուժի միջոցով: Ըստ Պֆայֆերի, որքան երիտասարդը ենթարկված է ավանդույթին, այնքան քիչ են գերմանական հասարակությանն ինտեգրվելու շանսերը:

Հակառակը, երիասարդների՝ ինտեգրվելու շանսերը աճում են, եթե նրանց վրա քիչ է ավանդական ընտանեկան կարգերի ազդեցությունը: