Ադրբեջանում որսորդական հրացանով ինքն իրեն սպանած 16-ամյա աղջկա մայրը ինքնասպանության փորձ է կատարել։
Ազերի փրես գործակալության փոխանցմամբ՝ 16-ամյա Բիլլա Ալեկբերովայի մայրը ՝ Իրադա Ալեքբերովան, դստեր մահվանից հետո քիմիական լուծույթ է խմել։ Նրան տեղափոխել են Գյանջա քաղաքի հիվանդանոց։ Հիմա նրա վիճակը գնահատվում է որպես միջին ծանրության։
16-ամյա Սամուխա Ալեկբերովան ինքնասպան էր եղել մարտի 9-ին՝ որսորդական հրացանով ինքն իրեն կրակելով։ Աղջիկը մահացել էր տեղում։ Այդ փաստով հետաքննություն է սկսվել։




























