Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն նոյեմբերի 11-ի առավոտյան այցելել է Անկարայի խոշոր եղջերավոր անասունների շուկա, որտեղ տհաճ միջադեպի ականատես է դարձել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Քըլըչդարօղլուից ընդամենը 3 մետր հեռավորության վրա երկու անասնավաճառ վիճել են հրմշտոցի պատճառով, եւ նրանցից մեկը ատրճանակով կրակել ու վիրավորել է մյուսին:
Վիրավորված անասնավաճառը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ատրճանակ օգտագործած անասնավաճառը՝ ոստիկանատուն։





























