Բրիտանացի դերասան Քիթ Հարինգթոնը խոստացել է, որ «Գահերի խաղ» սերիալի նոր եթերաշրջանը նախորդներից ավելի ցնցող կլինի, հաղորդում է ABC News-ը:

Դերասանի խոսքով՝ 7-րդ եթերաշրջանն «ավելի մեծ ամբիցիաներ» ունի: «Այս տարի դրվագներն ավելի քիչ են, այնպես որ նրանք այդ դրվագների վրա ավելի շատ գումար են ծախսել», – հստակեցրել է նա:

Ինչպես նշել է Հարինգթոնը՝ ինքը ցանկանում է, որ «Գահերի խաղ»-ը «գեղեցիկ» ավարտ ունենա:

«Դա պետք է տեղի ունենա «Գահերի»-ի ավարտին՝ այս եւ մյուս եթերաշրջանում», – ասել է դերասանն ու հավելել, որ հեռուստասերիալը կլինի այնտեղ, որտեղ հեռուստատեսությունը դեռեւս չի հասել: