Բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանը հանդես կգա «Գահերի խաղը» հայտնի սերիալի նոր սեզոնում: Այս մասին հայտարարել են սերիալի հեղինակներ Դեյվիդ Բենիոֆն ու Դենիել Վայսը, գրում է The Guardian-ը:

Բենիոֆի խոսքով՝ Շիրանին հրավիրել են մասնակցել դերասանուհի Մայսի Ուիլյամսի պատճառով, որը խաղում է Արիա Սթարքի դերը: 19-ամյա դերասանուհին երգչի երկրպագուն է: «Մենք տարիներով փորձում էինք ստանալ Շիրանին՝ Մեյսիին ուրախացնելու համար, եւ այս տարի վերջապես ստացվեց»,-ասել է Բենիոֆը:

Բրիտանացի կատարողը սերիալում էպիզոդիկ դեր կկատարի: Հեղինակներն այլ մանրամասներ չեն բացահայտել: