Տիբեթում ձնաբքի հետեւանքով ավելի քան 4 հազար ոչխար եւ ցուլ է ոչնչացել, հաղորդում է China Daily պարբերականը:

Իշխանությունների տվյալներով՝ ձնաբուքը շարունակվել է մի քանի օր եւ ավարտվել կիրակի: Դրա հետեւանքով Շիգաձե շրջանում կենդանիներ են ոչնչացել: Հաղորդվում է, որ բնակչության շրջանում զոհեր չկան:

Իշխանությունները հաղորդել են, որ վատ եղանակի պատճառով էլեկտրահաղորդման գծերի աշխատանքը մասնակի խափանվել է, որոշ ճանապարհներ են փակվել: