Աբխազիայի խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին 12 շրջաններում, իսկ 22-ում կրկնակի քվեարկություն կնշանակվի, մեկում՝ կրկնակի ընտրություններ: Այս մասին հայտարարել է հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տամազ Գոգիան, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Մոտ մեկ ժամ առաջ հանձնաժողովի նիստի ժամանակ որոշում ընդունվեց եւ հաստատվեցին նախնական արդյունքները: Շրջաններից մեկում կրկնակի ընտրություններ են հայտարարվել, 12-ում արդեն հաղթողները պարզ են, իսկ 22-ում՝ կրկնակի քվեարկություն երկրորդ փուլում»,-ասել է նա:
Աբխազիայի Ազգային ժողովի VI նստաշրջանի ընտրությունները տեղի են ունեցել անցած հանգստյան օրերին: Բոլոր ընտրատեղամասերում ընտրողների ներկայությունը գերազանցել է 50 տոկոսը՝ 25 տոկոս շեմի դեպքում: Ընտրությունները ճանաչվել են կայացած:




























