Նոյեմբերի 10-ին, ժամը 23.35-ին, Ծովասար գյուղի մի բնակչուհուց ոստիկանության բաժնում ահազանգ է ստացվել, որ ամուսինը` 43-ամյա Արտիկ Խ.-ն, հարբած վիճակում փորձում է այրել իրենց խոտի դեզը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողները պարզել են, որ Արտիկ Խ.-ն ժամը 19.00-ի սահմաններում հարբած վիճակում փորձել է հրկիզել իրենց տան տանիքը, ապա հրկիզել է տան բակում գտնվող մոտ 300 կգ ծղոտի դեզը:

Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: