Նույնիսկ ամենալավ Սահմանադրության դեպքում իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը, միեւնույն է,  խախտումներով ընտրություններ կանցկացնի: Այս մասին մարտի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ելք» դաշինքից պատգամավորության թեկնածու Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ոչ մի նշանակություն չունի, թե Հայաստանն ինչպիսի Սահմանադրությամբ է խորհրդարանական ընտրություններ անցկացնում:

«Իշխող կուսակցության կողմից խախտումներն արդեն ակնհայտ են: Նրան զբաղված են ճնշումներ գործադրելով, ցուցակներ կազմելով, շուտով ընտրակաշառք կբաժանեն: Եւ միեւնույն է, թե ինչպիսի Սահմանադրություն է կամ Ընտրական օրենսգիրք», - ընդգծել է Հարությունյանը: