Այսօր, մարտի 13-ին, Կոնգրես-ՀԺԿ նախընտրական դաշինքի շտաբի պետ, ՀԱԿ փոխնախագահ,

խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր

դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտրական գործընթացին վերաբերվող հարցեր, Ֆրանսիա-Հայաստան հարաբերությունների վիճակը, ֆրանսիական ներդրումների հնարավորությունները, ինչպես նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Ֆրանսիայի փոխդեսպան պրն. Նիկոլա Ֆայը: