ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլին ծրագրում է հանդիպել Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ Ֆլորիդայի իր առանձնատանը։ Դա կլինի նրանց առաջին հանդիպումը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
Ոչ Վաշինգտոնը, ոչ Պեկինը չեն հաստատել Թրամփի առանձնատանը երկօրյա գագաթնաժողովի անցկացումը, սակայն ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ երկու խոշորագույն տնտեսությունների առաջնորդները կհանդիպեն ապրիլի 6-ին ու 7-ին։
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը հայտնել էր, որ Թրամփն ու Սին մտադիր են քննարկել այն սպառնալիքը, որը բխում է Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի զարգացումից, նաեւ հրթիռների փորձարկումներից։




























