Ռուսաստանի քաղաքացի Մարկ Վարդանյանը Նորվեգիայից ԱՄՆ է արտահանձնվել կիբերհանցագործությունների մեջ մեղադրանքով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Նշում են, որ Վարդանյանը, որը առավել հայտնի է Kolypto կեղծանունով, արտահանձնվել էր դեռ 2016-ի դեկտեմբերին, իսկ մարտի 14-ին կանգնել է դատարանի առաջ։

Նրան մեղադրանք է առաջադրվել «Ցիտադել» վնասակար ծրագրի մշակման համար։ Կիբերհանցագործները այդ ծրագրի միջոցով վնաս են հասցրել ամբողջ աշխարհի ընկերություններին ու անհատներին։

«Վարդանյանի կալանավորումը խաղադաշտից հանել է խոշոր խաղացողի, որը մասնակցել է վնասակար ծրագրերի մշակմանը, կատարելագործմանն ու տարածմանը, դրանով իսկ կիբերհանցագործների խմբավորումների հնարավորությունները կթուլանան»,- ասել են ԱՄՆ Ֆիննախից։