Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, այդ մասին են վկայում գործարքների տվյալները, հաղորդում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,63 տոկոսով՝ հասնելով 48,50 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,41 տոկոսով՝ հասնելով 51,64 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:



























