«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ վաղ առավոտյան տեղեկություն ստացանք, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում նախօրեին արձանագրված միջադեպը դեռ շարունակություն է ունենալու։ Չի բացառվում, նույնիսկ, որ այն միակը չլինի։ Իսկապես, մի քանի ժամ անց Ջրառատում նոր կրակոցներ հնչեցին եւ նոր վիրավորներ տեղափոխվեցին հիվանդանոց։

«Ժամանակ»-ի աղբյուրը պատմում էր, որ այս բախումները միակ հնարավորությունն են ՕՐՕ-ի համար ԱԺ ընտրություններում մասնակից ընդդիմադիր ուժերի նկատմամբ զգալի առավելություն ձեռք բերելու տեսանկյունից, որպես իշխանությանն իրական ընդդիմություն ընկալվելու եւ վիճակը բեկելու համար։

Երեկվա միջադեպը հենց այդ տրամաբանության մեջ է։ Ըստ մեր տեղեկությունների՝ երեկվա միջադեպն անձամբ Սամվել Բաբայանն է կազմակերպել եւ համակարգել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում