Մեքսիկայի հայտնի Կանկուն հանգստավայրը երեքշաբթի կրկին քրեական լուրերի կենտրոնում է եղել՝ հանցագործները հարձակումներ են գործել ոստիկանների վրա՝ սպանելով մեկ իրավապահի։
Իշխանության տվյալներով՝ ոստիկանը գնդակահարվել է ր ավտոմեքենայում՝ խոշոր առեւտրի կենտրոնի շրջանում։ Չնայած անմիջապես սկսված հատուկ գործողությանը՝ հանցագործներին դեռեւս չի հաջողվել բռնել, հաղորդում է Excelsior պորտալը։
Դրանից հետո անհայտ հանցագործները մոտոցիկլետներով հարձակվել են մեկ այլ շրջանում գտնվող ոստիկանների վրա, երեք իրավապահ է վիրավորվել։
Հունվարից ի վեր նախկինում հանգիստ զբոսաշրջային կենտրոն Կանկունը իրավապահների եւ հանցագործների բախման ասպարեզ է դարձել։ Այդ ժամանակ չորս մարդ է սպանվել Կինտանա Ռոո նահանգի դատախազության շենքի վրա հարձակման ժամանակ։




























