Թուրքիայի Դիարբեքիր նահանգում մարտի 15-ի վաղ առավոտյան զինվորականների կողմից ականազերծման աշխատանքների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիր նահանգի Մազըդաղի շրջանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով սպանվել են ականազերծման աշխատանքներ իրականացնող 2 զինվոր։

Պայթյունից հետո դեպքի վայր են մեկնել մեծ թվով զինվորականներ ու շտապօգնության մեքենաներ։

Նշվում է, որ պայթյունի պատճառը եղել է ավելի վաղ այդ վայրում քուրդ զինյալների կողմից տեղադրված ականները։