Բաքվի մետրոպոլիտենում միջադեպ է տեղի ունեցել:

Vesti.az-ի հաղորդմամբ՝ առավոտյան մետրոյի «Ուլդուզ» կայարանում Հուսնիե Քերիմովան (ծնվ. 1961 թվականին) մոտեցող գնացքի տակ է նետվել, իսկ հետո պառկել ռելսերի արանքում:

Գնացքը, սակայն, հասցրել են կանգնեցնել, իսկ կնոջը դուրս են բերել ռելսերի վրայից: Կնոջ արարքի շարժառիթների մասին ոչինչ չի հաղորդվում: