Կայացել են բասկետբոլի կանանց Եվրոպայի գավաթի խաղարկության խմբային փուլի հերթական հանդիպումները: Հանդիպել են Երեւանի Հատիսի հետ F խմբում ընդգրկված Իսրայելի Էլիտզուրը եւ Նովոսիբիրսկի Դինամո-ԳՈւՎԴ-ն: 75:65 հաշվով հաղթել է Էլիտզուրը, որը երկու խաղում տարած երկու հաղթանակով գլխավորել է մրցաշարային աղյուսակը: Նովոսիբիրսկն ունի մեկ հաղթանակ, մեկ պարտություն: Հատիսը երկու պարտությունով վերջին տեղում է: Խմբի հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին Երեւանում: Հատիսը կընդունի Նովոսիբիրսկի թիմին:

Հասանելի է
русский


























