Ամերիկյան Օհայո նահանգում 83-մետրանոց ծխատար խողովակի ոչնչացման ժամանակ վտանգավոր միջադեպ է գրանցվել: Հրատեխնիկների սխալի պատճառով խողովակն ընկել է ոչ թե արեւելյան, այլ հարավ-արեւելյան ուղղությամբ:
Միջադեպի արդյունքում զոհեր եւ վիրավորներ չկան, բայց ընկնող խողովակը վնասել է 12 հազար վոլտ լարման էլեկտրագծերը: Արդյունքում չորս հազար մարդ մնացել են առանց էլեկտրականության, հաղորդում է AP-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Edison Mad River հին էլեկտրակայանի քանդման ժամանակ՝ Սփրինգֆիլդ քաղաքում:
Հին էլեկտրակայանը շահագործման էր հանձնվել 1927թ., 1981-ից այս կողմ այն չի շահագործվել:





























