Ուկրաինան առաջինն է Վրաստանին բարեկամ երկրների շարքում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, եվրոատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Գեորգի Բարամիձեն Համաշխարհային քաղաքական ինստիտուտում կայացած քննարկմանը:

«Վրաստանում ըստ հասարակական կարծիքի Ուկրաինան հանդիսանում է Վրաստանի լավագույն ընկերը, նրան հետեւում են Միացյալ Նահանգներն ու ԵՄ-ն: Այսինքն, դա խոսում է ուկրաինացիների հանդեպ վրացի ժողովրդի վերաբերմունքի մասին, դա վերաբերվում է եւ պաշտոնատար անձանց, եւ քաղաքական գործիչներին, եւ, ընդհանրապես բոլոր մարդկանց»,- ընդգծել է Բարամիձեն: