ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է բաժանորդագրվել հատուկ 4G (LTE) պլանշետների համար նախատեսված «STARTTAB» ինտերնետային սակագնային պլանին 24 ամսով եւ ֆիքսված ամսավճարի դիմաց յուրաքանչյուր ամիս օգտվել գերարագ 4G (LTE) ինտերնետի փաթեթից, իսկ 4G պլանշետը ստանալ 1 դրամով:

STARTTAB 9000

Գերարագ 4G (LTE) ինտերնետի փաթեթ՝ 5 ԳԲ

Ամսավճար՝ 9000 դրամ

Պլանշետի մոդել՝ Samsung GALAXY Tab A 7.0 (LTE) Black

Ի դեպ, սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում նաեւ կարելի է դիտել 16 հեռուստաալիք՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ադապտացված «SmarTVision» անվճար հավելվածի միջոցով:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է «Google Play»-ից կամ «App Store»-ից ներբեռնել «SmarTVision» հավելվածը, այնուհետեւ՝ մուտքագրել բաժանորդագրվելու ժամանակ տրամադրված քարտի պաշտպանիչ շերտի տակ նշված տվյալները: «SmarTVision» ծառայությունը հասանելի է Հայաստանի ամբողջ տարածքում:

Հեռուստաալիքներ

Անվանում

1. Հ1

2. Հ2

3. Первый канал

4. BBC World News

5. Карусель

6. Gulli

7. World Fashion

8. Թավա  TV

9. FOX Life

10. Ֆիլմզոն

11. Բազմոց TV

12. Кинопремьера

13. Наука 2.0

14. Հայ TV

15. Муз ТВ

16. Матч! Наш Спорт

«««STARTTAB» ինտերնետային սակագնային պլանն ու «SmarTVision» հավելվածը ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G ցանցի միջոցով բաժանորդներին առաջարկվող առաջադեմ հերթական լուծումներն են: Սակագնային այս պլանը հիանալի հնարավորություն է անկախ գտնվելու վայրից՝  հաղորդակցվելու, գործարար տեղեկություններ ստանալու, ժամանցային բովանդակություն եւ լրատվական հաղորդումներ դիտելու համար: 4G ցանցից օգտվելու հնարավորությունը, գերարագ ինտերնետի ծավալը, սակագնային պլանի մատչելիությունը,  հեռուստաալիքների ընտրության լայն հնարավորությունը,  եւ դրանից օգտվելիս անվճար թրաֆիկն այս առաջարկն է՛լ ավելի գրավիչ են դարձնում», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որեւէ մեկը:

ՎիվաՍել-ՄՏՍ... Դու գիտես, որ կարող ես: