Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն անակնկալի է բերել փարիզյան հանդիսատեսին` Մասթերս շարքի մրցաշարի կորտ դուրս գալով դնովի բեղերով եւ թիթեռնիկ փողկապով: Ֆրանսիացի Միքայել Լոդրայի հետ հանդիպումը դրանից հաջող չի դասավորվել Ջոկովիչի համար: Սերբ թենիսիստն այդ կերպ նշել է Հելոուինը: Նա ասել է, որ արդեն հինգ տարի է Հելոուինն իր համար համընկնում է Փարիզի մրցաշարի հետ եւ ինքն արդեն հինգ տարի այդ կերպարանքով է դուրս գալիս Բերսիի կորտ:
Ջոկովիրչը պարտվել է 6:7, 2:6 հաշվով:





























