Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 16-ին, ժամը 12-ին, Վեդի քաղաքից բերման է ենթարկվել 30-ամյա Տիգրան Ա.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2016 թ. դեկտեմբերի 27-ից ՌԴ պատիժների իրականացման դաշնային ծառայության Տվերի մարզի վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 131 հոդվածի /բռնաբարություն/ 1-ին մասի հատկանիշներով:



























