Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ մարտի 16-ին, ժամը 20-ին, Ախուրյան գյուղից բերման է ենթարկվել 69-ամյա Մարզպետունի Հ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2002թ. մայիսի 15-ից Ուզբեկստանի Հանրապետության ՆԳՎ կողմից հետախուզվոմ էր ՈՒՀ քրեական օրենսգրքի 241 հոդվածի /հանցագործություն թաքցնելը/ 2-րդ մասի մեղադրանքով: