ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ավստրիային եւ Թուրքիային կոչ է արել լուծել դիվանագիտական վեճը, որը հանգեցրել է Դաշինքի մի շարք ծրագրերի արգելափակմանը, հայտնում է Reuters-ը:
«Սա անչափ տհաճ իրավիճակ է, որը հանգեցրել է համագործակցության մի շարք ծրագրերի կասեցմանը»,- ասել է Ստոլտենբերգը՝ նշելով, որ այս իրավիճակը կապված է Թուրքիայի եւ Ավստրիայի երկկողմ հարաբերությունների հետ: «Մենք կոչ ենք անում այս խնդիրը լուծել՝ խուսափելու համար համագործակցության համար բացասական հետեւանքներից»,- նշել է Դաշինքի գլխավոր քարտուղարը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիան Եվրոպայի մի շարք երկրների հետ հարաբերությունների լարվածության ֆոնին արգելափակել է ՆԱՏՕ-ի մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են Դաշինքի երկրների եւ կազմակերպության մեջ չմտած երկրների համագործակցությանը:




























