Նոյեմբերի 13-15-ին Իրանի Սիստան եւ Բելուջիստան նահանգներում կանցկացվեն սահմանապահ ուժերի զորավարժություններ: Այս մասին հաղորդել է Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահ ուժերի գեներալ-հրամանատար Հուսեին Զուլֆուգարին;
Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ, զորվարժություններ կլինեն ինչպես ջրում, այնպես էլ ցամաքում:
«Զորավարժությունների ժամանակ առաջին անգամ կօգտագործվեն նոր ականորսիչներ, շոկային զենք եւ նոր մակույկներ»,-ասել է Զուլֆուգարին:





























