ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Ֆեսբուքի» իր էջում լուսանկար է հրապարակել, որում սեղմում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ձեռքը՝ Սպիտակ տուն պաշտոնական այցի ժամանակ, փոխանցում է Gazeta-ն:
«Այսօր Սպիտակ տանը կանցլեր Մերկելին դիմավորելը ինձ համար պատիվ է: Մեր 2 ազգերը ընդհանուր շատ բան ունեն, եւ մեր միությունն ամբողջ աշխարհի համար ուժի խորհրդանիշ է»,- նշված է հրապարակված լուսանկարի հաղորդագրության մեջ:
CNN-ը հաղորդում է, որ Թրամփը Օվալաձեւ աշխատասենյակում Մերկելի ձեռքը չի սեղմել, չնայած լրագրողների եւ լուսանկարիչների խնդրանքներին: Մինչդեռ երկու երկրների ղեկավարների ձեռքսեղմումը ավանդույթ է: Հայտնի չէ՝ դա տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի ցանկություն չունենալու պատճառով, թե նա չի լսել լրագրողների խնդրանքները:
Այդուհանդերձ, Թրամփը եւ Մերկելը միմյանց ձեռքը սեղմել են, երբ կանցլերը ժամանել է Սպիտակ տուն, նաեւ մամուլի ասուլիսի ավարտին:




























