Թուրքիայի քաղաքացի Իսմայիլ Սարջանի հետ 9 տարի առաջ ամուսնացած եւ Թուրքիայի Մալաթիա քաղաք տեղափոխված Քնարիկ Ոսկանյանը օգնություն է խնդրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Քնարիկը 2 ամիս առաջ իսլամ է ընդունել եւ անվանափոխվել որպես Փընար Սարջան։ Հայուհին նշել է, թե իրենից 22 տարի մեծ Իսմայիլ Սարջանը սրտի հետ կապված խնդիրներ ունի եւ չի կարողանում աշխատել, ինքն էլ թեեւ 7 լեզու գիտի, սակայն Մալաթիայում չի կարողանում աշխատանք գտնել։
«Թուրքիան շատ եմ սիրում։ Բոլորովին չեմ մտածում վերադառնալ Հայաստան։ Դարձել եմ մահմեդական եւ միանգամից գլխաշոր եմ սկսել կրել։ Հիմա նամազ եմ անում եւ պատրաստվում եմ երեխաներիս իսլամական կրթությամբ ապահովել»,-նշել է իսլամ ընդունած հայուհին՝ շեշտելով, որ ինքը խնդրում է Էրդողանից, որ իրեն հայրություն անի:





























