ԿԸՀ-ն մարտի 18-ի արտահերթ նիստի ժամանակ ինքնաբացարկի մասին դիմումների հիման վրա ուժը կորցրած է ճանաչել խորհրդրաանական ընտրություններին մասնակցող կուսակցություններից ու դաշինքներից առաջադրված մի շարք պատգամավորի թեկնածուների գրանցումը։
News. am-ի թղթակիցը հաղորդում է, որ ԿԸՀ-ն ինքնաբացարկի մասին դիմում է ստացել «Օհանյան- Րաֆֆի- Օսկանյան» դաշինքից պատգամավորի թեկնածու Գագիկ Հովհաննիսյանից (80-րդ համարը դաշինքի նախընտրական ցուցակի համապետական մասում), Սոս Սարգսյանից (91-րդ համար դաշինքի նախընտրական ցուցակի համապետական մասում), նաեւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունից պատգամավորի թեկնածուներ Նարեկ Ավետիսյանից (185-րդ համար կուսակցության նախընտրական ցուցակի համապետական մասում) , Սրբուհի Հովհաննիսյանից (141-րդ համար կուսակցության նախընտրական ցուցակի համապետական մասում), Հայաստանի Կոմկուսից պատգամավորի թեկնածուներ Կարեն Մանուկյանից (104-րդ համար կուսակցության նախընտրական ցուցակի համապետական մասում), Սինոդ Պողոսյանից (157-րդ համար կուսակցության նախընտրական ցուցակի համապետական մասում), Գարեգին Մատինյանից (106-րդ համար կուսակցության նախընտրական ցուցակի համապետական մասում)։



























