ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի վերաբերյալ Պենտագոնի նոր ծրագիրը, որը ներկայացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, շատ չի տարբերվում գործողությունների այն ծրագրից, որին հետեւում էր Բարաք Օբամայի վարչակազմը, հայտնում է NBC News –ը՝ վկայակոչելով փաստաթղթին ծանոթ երկու բարձրաստիճան չինովնիկների։
Նրանց խոսքով ԱՄՆ ՊՆ-ի գաղտնի ծրագիրը ԻՊ դեմ պայքարի հարցում Օբամայի վարչակազմի դանդաղ ու կայուն մոտեցման ընդամենն ավելի ուժեղացված տարբերակն է, մինչդեռ Թրամփը նախընտրական քարոզչության ժամանակ քննադատում էր Օբամայի ծրագիրը։
Երկու այլ հայտնի ռազմական փորձագետներ էլ նշել են, որ Թրամփին դժվար թե հաջողվի այս ծրագրով կյանքի կոչել ԻՊ-ն ամբողջովին ու արագ ոչնչացնելու նախընտրական խոստումը։
Պաշտոնանկ ծովակալ Ջեյմս Ստավիրիդիսն էլ համարում է, որ ԻՊ դեմ պայքարի այդ ծրագիրը հին ասացվածքն է հիշեցնում․«Պլան Բ՝ պարզապես փորձեք լավ իրականացնել «պլան Ա»-ն»։ Նրա կարծիքով Թրամփը այս ծրագիրը կուղարկի լրամշակման։




























