Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 18-ին, ժամը 20:12-ին ահազանգ է ստացվել, որ Վերին Արտաշատ-Այգեպատ միջհամայքային ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վերին Արտաշատ-Այգեպատ միջհամայնքային ավտոճանապարհի 2-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «ՎԱԶ-2102» մակնիշի 34 QR 151 համարանիշի (վարորդ` 47-ամյա Ալբերտ Բ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ա. Բ.-ն տեղի ուժերով տեղափոխվել է Էրեբունու ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել ավտոմեքենան եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին: