Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղում պետական միջոցներով 130 աշակերտի համար դպրոց է կառուցվել: Պետրոս Ղեւոնդյանի անվան դպրոցի առայժմ 40 սաներն այսուհետ սովորելու են ժամանակակից կահավորանքով, համակարգչային առանձին սենյակով, տարբեր առարկանների պարապմունքների համար նախապատրաստված դասարաններում: Գյուղում նվերն ընդունել են ցնծությամբ, քանի որ մանուկները շատ են, եւ ազատագրված Եղեգնուտում տարեցտարի փոքրիկ բնակիչների թիվն ավելանում է: