Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Լիջեի շրջանում զինվորականները լայնամասշտաբ գործողություններ են սկսել լեռներում թաքնված քուրդ զինյալների դեմ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թուրք զինվորականների գործողությունների ժամանակ երկու տարբեր վայրերում բախում է տեղի ունեցել քուրդ զինյալների հետ, որի ժամանակ սպանվել են երկու զինվորական, որոնցից մեկը կապիտան է եղել։

Նշվում է, որ գործողություններ շարունակվում են։