Հրանտ Դինքի սպանության գործի շրջանակներում դատարախազությունը 8 անձի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացրել։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ դատախազությունը Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթի հետ ոստիկանատանը լուսանկարվելու հետ կապված 7 ոստիկանապետերի ու 1 լրագրողի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացրել։
Նշվում է, որ լրագրողն ու 6 ոստիկանապետեր ձերբակալվել են։ 7-րդ ոստիկանապետին հայտնաբերելու համար գործողություններ են իրականացվում։
Նշենք, որ Դինքի սպանությունից հետո Սամսունի ոստիկանատանը մարդասպան Օգյուն Սամասթի հետ ոստիկաններ էին լուսանկարվել ու տեղադրել համացանց։



























