ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լյուդմիլա Գուչենկոն նշում է իր 75-ամյակը: Նրան շնորհավորել են շատ գործընկերներ, ինչպես նաեւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ու վարչապետ Վլադիմիր Պուտինը: Բայց արտիստուհին շնորհավորանքների այս հեղեղին շատ կտրուկ է պատասխանել. «Մինչեւ հիմա ո՞ւր էիք»:
«Վառ տեպերամենտ, բարձր դերասանական վարպետություն եւ հմայք. ահա Գուրչենկոյի մեծ տաղանդի մի քանի սահմանումները»,- ասված է ՌԴ նախագահի շնորհավորական հեռագրում:
«Ծննդյան տոնը լավ առիթ է եւս մեկ անգամ հիանալու համար Ձեր վառ, անկեղծ, բազմակողմանի տաղանդով եւ ոճի անզուգական զգացողությամբ»,- ասված է Պուտինի շնորհավորանքում:
Դմիտրի Մեդվեդեւը հրամանագիր է ստորագրել Գուրչենկոյին «Հայրենիքի հանդեպ ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգեւատրելու մասին:
Ինքը դերասանուհին իր հարցազրույցում նկատել է, որ ջերմ խոսքերը պետք էր ավելի վաղ ասել: «Խոսքերը, որոնք ես հիմա անընդհատ ստանում եմ, մի փոքր ավելի վաղ պետք էր ասել, երբ աշխատանք չկար, երբ ես սպասում էի աշխատանքի: Իսկ հիմա հանկարծ խոստովանում են սխալները մարդիկ, որոնք շատ տհաճություններ են պատճառել ու հիմա ասում են. «ճիշտ է խաղացել, ճիշտ է արել»: Բայց արդեն ուշ է»,- ասել է Գուրչենկոն, ում այս խոսքերը շատ երկիմաստ են հնչել:





























