Ադրբեջանում կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը հայտարարել է, թե հույս ունի, որ ղարաբաղյան հարցի կարգավորումը կդառնա Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ տարվող բանակցությունների կարեւորագույն կետերից մեկը:

«Ադրբեջանը մեծ հարգանքով է վերաբերվում Թուրքիայի վարչապետի հայտարարությանը, որն ասաց, թե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը կբացվի միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո: Մենք հույս ունենք, որ ղարաբաղյան հարցի լուծումը կդառնա Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ տարվող բանակցությունների կարեւորագույն կետերից մեկը»,- ասել է Ահմեդովը շաբաթ օրը:

«Եղբայրական Թուրքիան չպետք է քայլեր ձեռնարկի, որոնք կհակասեն Ադրբեջանի շահերին»,- նշել է պաշտոնյան: