2017 թվականի սկզբից հարկային ծառայության ջանքերի շնորհիվ գործարքների փաստաթղթաշրջանառությունը 25 տոկոսով մեծացել է: Այս մասին մարտի 23-ին լրագրողներին ասաց կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:

Դրա շնորհիվ հաջողվել է պետբյուջե ներգրավել լրացուցիչ 720 մլն դրամ (մոտ 1,5 մլն դոլար – խմբ.), հավելեց նա:

Ստվերային շրջանառության հետագա կրճատման համար հարկային ծառայությունը կատարելագործում է հարկատուների ռիսկերի հաշվարկը՝ նրանց համար ստվերային բիզնեսի անձնագրեր կազմելով: «Օրինապահ բիզնեսի համար դրանք մաքուր կլինեն, իսկ խախտողների համար՝ խնդրահարույց: Մենք նրանց կհետեւենք»,- հայտարարեց Միրումյանը: