Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան խորհրդարանից պահանջել է բարձրացնել իր աշխատավարձը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Դա ամենաքիչն է, որ նրանք (պատգամավորները) կարող են անել»,- ասել է պետության ղեկավարը Մոզամբիկ կատարած այցի ընթացքում:
Լուլան չի հստակեցրել, թե ինչպիսի ավելացման մասին է խոսքը, եւ հույսը դրել է Կոնգրեսի կարծիքի վրա: «Այդ իրավունքը ապահովված է սահմանադրությամբ: 2002-ին նրանք խաբեցին ինձ եւ բարձրացրին միայն իրենց աշխատավարձերը»,- հավելել է Լուլա դա Սիլվան:
Նշենք, որ Բրազիլիայի նախագահի լիազորություններն ավարտվում են ընթացիկ տարվա վերջին, եւ աշխատավարձի ավելացումը կազդի ոչ թե նրա, այլ նոր նախագահ Դիլմա Ռուսեֆֆի վրա, ով հաղթանակ է տարել հոկտեմբերի 31-ի ընտրություններում:




























