Սաուդյան Արաբիայի՝ մեղքի դեմ պայքարի եւ բարեգործության քարոզման հանձնաժողովը նոր հռչակագիր է հրապարակել՝ «անպարկեշտության դեմ» պայքարի ուղղությամբ:

Ըստ հռչակագրի, «անպարկեշտ հայացքով» կանայք ոչ միայն պետք է փակեն իրեն մարմինը, մազերը, դեմքը, այլեւ՝ աչքերը: «Հայացքի անպարկեշտության» չափը որոշելու է հանձնաժողովի անդամը՝ անսպասելի տեսչության ժամանակ, գրում է Mignews-ը:

Նոր հռչակագիրն արդեն բախումներ է առաջացրել: Հաել քաղաքում հանձնաժողովի անդամները նման մի կնոջ են տեսել եւ հրամայել են փակել աչքերը: Դիտողությունը զայրացրելէ այդ կնոջ ամուսնուն, որը ծեծկռտուք է սարքել եւ դանակահարել հանձնաժողովի անդամներից մեկին: