4,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել նոյեմբերի 15-ի գիշերը Թուրքիայում, հաղորդում է Cihan գործակալությունը:
Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են ժամը 1:08-ին: Երկրաշարժի օջախը գտնվել է Իսկենդերուն ծոցում՝ 2,5 կմ խորության տակ, հաղորդել են Բողազըչը համալսարանի երկրաշարժերի ուսումնասիրման ինստիտուտից:
Երկրաշարժը խուճապ է առաջացրել ափամերձ մի շարք շրջաններում:





























