Նոյեմբերի 14-ին կեսօրին մոտ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի միկրոթաղամաս մտնող «Սթար» խանութի հարեւանությամբ գտնվող ձորակում հայտնաբերվել է մոտ 50 տարեկան տղամարդու դիակ:

Դեպքի վայրում մեծ թվով հրազդանցիներ են հավաքվել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Հրազդան քաղաքի ոստիկանության աշխատակիցները, փորձագետները: Աշխատանքները ղեկավարել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության քննչական բաժնի քննիչները:

Դեպքի վայրում գտնվող քաղաքացիները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին տեղեկացրել են, որ մահացածը 51-ամյա Աշոտ Արշավիրի Մանուկյանն է, ով, ըստ նախնական վարկածի, հանկարծամահ է եղել: Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Մահվան հանգամանքները վերջնականապես պարզ կդառնան դատաբժշկի կողմից դիահերձումից հետո:

 

 

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի