Աստանայում դեկտեմբերի 1-2-ին կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի մասնակիցները քննարկելու են ձգձգվող հակամարտությունները, այդ թվում իրավիճակը՝ Հարավային Կովկասում, Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում  հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դե Բրիշամբոն:

«ԵԱՀԿ երկրների ղեկավարները քննարկելու են անվտանգության հարցերը, ձգձգվող հակամարտությունները եւ այլ սուր խնդիրներ»,- ըստ «ՌԻԱ Նովոստիի» ասել է Բրիշամբոն:

Բացի այդ, դեկտեմբերյան գագաթաժողովում կողմերը քննարկելու են սպառազնությունների կրճատման, Աֆղանստանից եւ Միջին Ասիայից եկող նոր մարտահրավերների դեմ պայքարի հարցերը:

Գագաթաժողովին մասնակցելու են ԵԱՀԿ անդամ 56 եւ գործընկեր 12 երկրների ղեկավարներ եւ վարչապետներ, նաեւ 68 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:

ԵԱՀԿ գագաթաժողովը բարձր մակարդակով սկսած 1975թ.-ից կայացել է միայն վեց անգամ: Վերջինը եղել է 1999թ. Ստամբուլում: