Ավստրիայում արգելք է սահմանվել հասարակական վայրերում կանանց հագուստի առարկաներ կրել, որոնք ամբողջությամբ ծածկում են դեմքը, այնպես ինչպես, փարանջան ու նիքաբը: Այդ արգելքը սահմանվում է փախստականների ինտեգրման միջոցառումների փաթեթում, որը մարտի 28-ին հաստատվել է երկրի կառավարության կողմից, հաղորդում է «Գերմանական ալիքը»:
Բացի այդ, փախստականներն ու ներգաղթյալները պարտավորված կլինեն ինտեգրացիոն կուրսերի այցելել, որտեղ նրանց գերմաներեն կդասավանդեն ու կպատմեն ավստրիական արժեքների մասին: Ովքեր կհրաժարվեն դրանից, կզրկվեն սոցիալական նպաստից:




























