Առաջիկա շաբաթ ՀՀ Ազգային ժողովում լսումներ կկազմակերպվեն հայ-թուրքական հարաբերությունների շուրջ։ Այս հարցը քննարկվել է նախօրեին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ Լսումների անցկացմանը կողմ են արտահայտվել «Ժառանգության» եւ ՀՅ Դաշնակցության խմբակցություններ պատգամավորները։

Հարկ է նշել, որ Դաշնակցությունը մի անգամ արդեն հանդես է եկել հայ-թուրքական հարցի շուրջ լսումներ անցկացնելու առաջարկով, սակայն այն ժամանակ առաջարկը չանցավ, քանի որ կողմ էր քվեարկել միայն «Ժառանգությունը»։ Այն ժամանակ ՀՅԴ-ից պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, որ իրենք կարծում են, թե հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ մեկտեղ պետք է քննարկվի նաեւ թուրք-ադրբեջանակա հարաբերությունների խնդիրը, որպեսզի բոլոր ուղղություններով էլ գործուն քայլեր ձեռնարկվեն ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից։